Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, հիմք ընդունելով քաղաքացի Կարինե Սողոմոնի Հակոբյանի 2025 թվականի մարտի 27-ի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․ 1․Նաիրի համայնքի Քասախ գյուղի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով Կարինե Սողոմոնի Հակոբյանին պատկանող 07-065-0070-0009 կադաստրային ծածկագրի բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-065-0070-0087 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03102024-07-0173) 0,028 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով օտարել Կարինե Սողոմոնի Հակոբյանին՝ 2943864 (երկու միլիոն ինը հարյուր քառասուներեք հազար ութ հարյուր վաթսունչորս) դրամ կադաստրային արժեքով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |