Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Կարեն Կառլենի Աթոյանի լիազորված անձ Անահիտ Ղազարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Կարեն Կառլենի Աթոյանի լիազորված անձ Անահիտ Ղազարյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի փողոց, 4-րդ նրբանցք, 17 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Կարեն Կառլենի Աթոյանին պատկանող 07-053-0051-0031 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 29102024-07-0171) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Կարեն Կառլենի Աթոյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: