Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արման Գագիկի Մկրտչյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արման Գագիկի Մկրտչյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Երևանյան խճուղի, 77 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արման Մկրտչյանին և Աննա Սարդարյանին պատկանող 07-004-0247-0016 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 18052023-07-0051) իրականացնել պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արման Գագիկի Մկրտչյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: