Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Արամայիս Ռաֆիկի Ցիլինսկիի լիազորված անձ Աշոտ Մանուկյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 36-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 23 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արամայիս Ռաֆիկի Ցիլինսկիին պատկանող 07-029-0257-0101 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 28032025-07-0130) բնակելի տան, ամառային խոհանոցի, լողավազանի և պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Արամայիս Ռաֆիկի Ցիլինսկիին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: