Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 50-րդ կետի` որոշում եմ.
1. Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, 07-004-0546-0209 կադաստրային ծածկագրի գույքի բաժանման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները՝
1) 0․03110 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Մայրի թաղամասի 18-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 10 հողամաս։
2) 0․03463 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Մայրի թաղամասի 18-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 10/1 հողամաս։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։