Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլա Աբու Ֆեյսալի լիազորված անձ Նարեկ Դանիելյանի դիմումը Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Լիբանան թաղամաս, 43 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ՍՊԸ-ին պատկանող 07-004-0541-0167 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 26052025-07-0107) բնակելի տան կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ՍՊԸ-ի տնօրինությանը կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: