Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Լուսինե Գրիգորի Սահակյանի լիազորված անձ Արմեն Քերոբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Լուսինե Գրիգորի Սահակյանի լիազորված անձ Արմեն Քերոբյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Օղակաձև 3-րդ փողոց, 5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Լուսինե Գրիգորի Սահակյանին պատկանող 07-065-0125-0122 կադաստրային ծածկագրի հողամասում 2023 թվականի հունվարի 13-ին N CPP0-0000-4453 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։