Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանի դիմումը Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-/Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 15+600-կմ28+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: