Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Սամվել Ավետիքի Աբովյանի լիազորված անձ Սերգեյ Խառատյանի դիմումը Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Երևանյան թաղամաս, 16/6 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սամվել Ավետիքի Աբովյանին պատկանող 07-004-0232-0077 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 22082025-07-0083) բնակելի տան, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Սամվել Ավետիքի Աբովյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: