Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին «Պետական գույքի կառավարման կոմիտե» ՊՄ-ի գլխավոր քարտուղար Մարո Մարգարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել «Պետական գույքի կառավարման կոմիտե» ՊՄ-ի գլխավոր քարտուղար Մարո Մարգարյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Արագյուղ, 2-րդ փողոց, 1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությանը պատկանող 07-012-0018-0005 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 25042019-07-0092) իրականացնել դպրոցի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել «Պետական գույքի կառավարման կոմիտե» ՊՄ-ի գլխավոր քարտուղար Մարո Մարգարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: