Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Զաքարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Զաքարյանի դիմումը և թույլատրել իրականացնել Նաիրի համայնքի Պռոշյան բնակավայրում գտնվող պանթեոն-հուշահամալիրի տարածքի հիմնանորոգման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Զաքարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: