Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2021 թվականի հունիսի 3-ին Վահագն Ֆելիքսի Հարությունյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Վահագն Ֆելիքսի Հարությունյանի դիմումը և հաստատել գյուղ Զովունի, 33-րդ փողոց, 16/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0068-0018 կադաստրային ծածկագրի հողամասում 2019 թվականի օգոստոսի 2-ին N 147 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։