Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 48-րդ հոդվածի 3-րդ մասի,<<Սոցիալական աջակցության մասին>> օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասի, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համայնքային ծառայող հանդիսացող սոցիալական աշխատանքի մասնագետների հիմնական աշխատավարձը սահմանվում է տարածքային մարմինների քաղաքացիական ծառայող հանդիսացող սոցիալական աշխատանքի մասնագետների հիմնական աշխատավարձին հավասար չափով, ինչպես նաև համայնքի ավագանու անդամների առաջարկը՝՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Նաիրի համայնքի 2022 թվականի հունվարի 21-ի <<Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 3 որոշամն 2-րդ հավելվածի 31-րդ կետում <<160000>> թիվը փոխարինել <<190000>> թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: |