Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի, Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Ռուբիկ Համլետի Սարգսյանի դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1․ Նաիրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 14-ի <<Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին>> N 55-Ա որոշման 1-ին կետը շարադրել նոր, հետևյալ խմբագրությամբ․
«1. Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Ռուբիկ Համլետի Սարգսյանին պատկանող 07-029-0210-0016 կադաստրային ծածկագրի 0.835775 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` ջերմոցային տնտեսություն և օժանդակ շինություն կառուցելու նպատակով:»
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |