Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Վարդան Սերյոժայի Ասատրյանի լիազորված անձ Լևոն Լևոնյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Վարդան Սերյոժայի Ասատրյանի լիազորված անձ Լևոն Լևոնյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, 19 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վարդան Սերյոժայի Ասատրյանին պատկանող 07-004-0430-0043 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 22042025-07-0167) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Վարդան Սերյոժայի Ասատրյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: