Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 36-րդ փողոց, 1-ին նրբանցք, 6/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Մարգարիտա Տիգրանի Խաչատրյանին պատկանող 07-029-0259-0059 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման պետական վկայական N 03012025-07-0133) 0,025 հա բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի կառուցապատման:
2.Բավարարել Մարգարիտա Տիգրանի Խաչատրյանի լիազորված անձ Եղիազար Առաքելյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 36-րդ փողոց, 1-ին նրբանցք, 6/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0259-0059 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03012025-07-0133) բնակելի տան, ծածկոցի և պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
3. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
4․Պարտավորեցնել Մարգարիտա Տիգրանի Խաչատրյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: