Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին <<ՎԻԿ ՌՈՅՍ>> ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Ղազարյանի լիազորված անձ Ռոբերտ Աբրահամյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել «ՎԻԿ ՌՈՅՍ» ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Ղազարյանի լիազորված անձ Ռոբերտ Աբրահամյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Հ․ Շիրազի թաղամասի 4-րդ փողոց, 27 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «ՎԻԿ ՌՈՅՍ» ՍՊԸ-ին պատկանող 07-004-0160-0014 կադաստրային ծածկագրի հողամասում 2025 թվականի հունսի 6-ին ՇԹ/803/8239-25 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան, պարսպի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։