Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Արմինե Լյովայի Գրիգորյանի լիազորված անձ դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնքի Զորավան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Արմինե Լյովայի Գրիգորյանին պատկանող 07-031-0206-0063 կադաստրային ծածկագրի 33,00488 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,4824 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` գործող գյուղատնտեսական մթերքների վերամշակման տնտեսությունը վերակառուցելու և արդիականացնելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |