02.09.25
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2026-2028 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
2025 թվականի սեպտեմբերի 2-ին Նաիրիի հանայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Նաիրի համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին ավագանու որոշման նախագծի հանրային քննարկումը: Նիստը վարում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Հարությունյանը: Նիստն արձանագրում էր աշխատակազմի քարտուղար Հասմիկ Զաքարյանը: Հանրային քննարկմանը ներկա էին Նաիրի համայնքի վարչական շրջաների ղեկավարները, Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենները, համայնքի ակտիվ բնակիչները: Նաիրիի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Սիրանուշ Նիկողոսյանը մանրամասն ներկայացրեց Նաիրի համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ...
Մանրամասն |
|
01.09.25
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ, կրթական ոլորտի պատասխանատուներ, շնորհավորում եմ ձեզ գիտելիքի և դպրության օրվա, 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Գիտելիքը ցանկացած գործունեության, մասնագիտության հիմքն է, իսկ ժամանակակից աշխարհում հասարակության զարգացման ու բարեկեցության գրավականը։ Գիտելիքն է այն հզոր ուժը, որն օգնում է ճիշտ կառուցել ապագան, իսկ գիտելիքով հարուստ անհատներն առավել հզորացնում են մեր պետության հիմքերը։ Մեր օրերում գիտության աննախադեպ զարգացմամբ ավելի է կարևորվում կրթության դերը: Ուսումնական նոր չափորոշիչների ներդրմամբ հնարավորություն է ստեղծվում կրթական գործն ավելի արդյունավետ կազմակերպել: Նոր տեխնոլոգիաների ներդրմամբ ի ...
Մանրամասն |
|
13.08.25
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի´ երիտասարդներ,Շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ:Երիտասարդական տարիները մարդու կյանքի ամենավառ, ամենաբուռն շրջանն են, երբ ձևավորվում , մարմին են առնում երազանքներն ու նպատակները, որոշիչ ընտրություն է կատարվում կյանքի հետագա ընթացքի համար:Կշռադատված, հնարավորությունների սթափ գնահատմամբ և գիտակցմամբ կատարված ընտրությունը նախանշում է գալիք ձեռքբերումներն ու հաջողությունները:Սրընթաց զարգացող մեր ժամանակներում յուրաքանչյուր քայլ իր մեջ պարունակում է և՛ չնախատեսված ռիսկեր, և՛ հնարավորություններ:Հաջողության են հասնում նրանք, ովքեր չեն ընկրկում ռիսկի առջև և խելամտորեն են օգտագործում ընձեռված հնարավորությունը:Ժամանակակից երիտասարդն իր բազմակողմանի հարուստ գիտելիքներով, ...
Մանրամասն |
|
27.07.25
ՎԱՐԴԱՎԱՌԸ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Նաիրի համայնքում այսօր տրամադրությունը տոնական էր։ Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Նաիրիի համայնքապետարանի նախաձեռնությամբ համայնքի բոլոր բնակավայրերում երեխաներն ու մեծերը տոնեցին Վարդավառը։ Ուրախ երաժշտությունը, շա՜տ փրփուրն ու ջուրը ապահովեցին բարձր տրամադրություն:
|
|
30.06.25
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
|
Նորակոչիկների ևս մեկ խումբ համալրեց ՀՀ Զինված ուժերի շարքերը։ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման Նաիրիի բաժանմունքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին Նաիրի համայնքի մի խումբ նորակոչիկներ:Զորակոչիկներին ճանապարհելու էին եկել Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը, Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման Նաիրի բաժանմունքի պետի տեղակալ, մայոր Սերյոժա Մաթևոսյանը, համայնքի վարչական շրջանների ղեկավարները, նորակոչիկների ծնողները, հարազատներն ու ընկերները:Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը՝ դիմելով հայրենիքի պաշտպանությանը մեկնող նորակոչիկներին, մաղթեց անվտանգ ծառայություն, հորդորեց նրանց լինել խոհեմ, ջանք չխնայել տիրապետելու ...
Մանրամասն |
|
26.06.25
ԿԱՅԱՑԱՎ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳԸ
|
Երեկ Եղվարդի արվեստի դպրոցի դահլիճում կայացավ Նաիրի համայնքի արվեստի դպրոցների Գալա համերգը։Եղվարդի և Քասախի արվեստի դպրոցների, Պռոշյանի «Կարոտ Մկրտչյան» մշակույթի կենտրոնի, Զովունիի երաժշտական դպրոցի, «Արս Մաժոր» արվեստի դպրոցի սաները հանդիսատեսին ներկայացան երաժշտական փայլուն կատարումներով։ Անցած ուսումնական տարվա ընթացքում մեր համայնքի շնորհաշատ սաները զբաղեցրել են հանրապետական և միջազգային մի շարք երաժշտական փառատոների պատվավոր հորիզոնականներ։Համերգին ներկա էին Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը, Եղվարդի սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովնան քահանա Մաթևոսյանը, Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Աբել քահանա Ստեփանյանը, ավագանու անդամներ, ...
Մանրամասն |
|
01.06.25
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ երեխաներ,Շնորհավորում եմ բոլորիդ հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։Մաղթում եմ, որ մշտապես շրջապատված լինեք ընտանեկան սիրով, անսահման ջերմությամբ ու հոգատարությամբ, ձեզ ժպտացող հայացքներով։Դուք եք մեր երկրի ապագան , մեր հույսերի ու ամենանվիրական երազանքների կրողը։ Ջանացեք վայելել մանկության ամենաքաղցր ու պարզ օրերը, որոնք անդառնալի են ու ձեր կյանքում թողնելու են անմոռանալի ջերմ հիշողություններ։Այս նշանակալի օրը մեզ՝ ավագներիս, ևս մեկ անգամ հիշեցնում է երեխաների բարօրության ապահովման և համակողմանի զարգացման խիստ կարևորության ու անհրաժեշտության մասին։Յուրքանչյուրիս ցանկությունն ու առաքելությունն է երեխայի համար ապահովել բացառապես որակյալ կրթության բազմաշերտ հնարավորություն ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |