12.07.24
ԿԱՅԱՑԱՎ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳԸ
|
Երեկ Եղվարդի արվեստի դպրոցի ընդարձակ դահլիճը լեփ-լեցուն էր։ Կայացավ Նաիրի համայնքի արվեստի դպրոցների «Գալա համերգը»։ Համերգի ընթացքում հանդես եկան Եղվարդի և Քասախի արվեստի դպրոցների, Զովունիի երաժշտական դպրոցի, «Արս Մաժոր» արվեստի դպրոցի շնորհաշատ սաները, որոնք անցած ուսումնական տարվա ընթացքում զբաղեցրել են հանրապետական և միջազգային մի շարք երաժշտական փառատոների պատվավոր հորիզոնականներ։Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի գլխավորությամբ համերգին ներկա էին համայնքի ավագանու անդամները, վարչական շրջանների ղեկավարները, ՀՈԱԿ-ների տնօրենները, աշխատակիցները, համայնքապետարանի աշխատակազմը, հանրակրթական դպրոցների տնօրենները, ուսուցիչները, բնակիչներ։Մեր շնորհալի երեխաներին ...
Մանրամասն |
|
07.07.24
ՎԱՐԴԱՎԱՌԸ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է` Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից: Եկեղեցին այն տոնում է որպես Քրիստոսի պայծառակերպության օր: Նաիրիի համայնքապետարանի նախաձեռնությամբ այսօր համայնքի բոլոր բնակավայրերում երեխաներն ու մեծերը տոնեցին Վարդավառը։ Շատ ջուրը, փրփուրն ու ուրախ երաժշտությունն ապահովեցին բարձր տրամադրությունը։ Ֆոտոպատմություն՝
|
|
05.07.24
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ։1995 թվականի հուլիսի 5-ին ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:Սահմանադրությունը հիմնարար դեր ունի մեր երկրում ժողովրդավարության հաստատման, իրավական պետության հիմքերի ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքների ամրագրման կարևոր գործում։Անհերքելի է, որ սահմանադրական հարաբերությունների առանցքում մարդն է` իր անխախտելի իրավունքներով ու ազատություններով:Կարևոր է, որ մեր համազգային միասնականությամբ, հանդուրժողականությամբ, պատմական մեր տեղի ու դերի խոր ըմբռնումով, ազգի, ժողովրդի և սերունդների առջև ունեցած պատասխանատվությամբ գիտակցենք սահմանադրական հարաբերությունների առանցքային ուժն ...
Մանրամասն |
|
03.07.24
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2025-2027 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
2024 թվականի հուլիսի 3-ին Նաիրիի հանայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Նաիրի համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին ավագանու որոշման նախագծի հանրային քննարկումը:Նիստը վարում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Հարությունյանը: Նիստն արձանագրում էր աշխատակազմի քարտուղար Հասմիկ Զաքարյանը:Հանրային քննարկմանը ներկա էին Նաիրի համայնքի վարչական շրջաների ղեկավարները, Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենները, համայնքի ակտիվ բնակիչները: Օրակարգում՝1.Նաիրի համայնքի 2025-2027թվականներիմիջնաժամկետծախսերիծրագիրըհաստատելումասին: Նաիրիի համայնքապետարանի ...
Մանրամասն |
|
01.06.24
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈւԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ երեխաներ,Շնորհավորում եմ բոլորիդ հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։Սիրելի՛ փոքրիկներ, դուք մեր հասարակության ամենաանկեղծ և պայծառ հավատով լեցուն մասն եք, մեր հույսերի, երազանքների կրողը։ Մաղթում եմ ձեզ անհոգ մանկություն, խոստումնալից ու հուսալի ապագա։ Եղեք շրջապատված անհուն սիրով ու ձեզ ժպտացող հայացքներով:Սիրելի՛ ծնողներ, այս լուսավոր օրվա առթիվ շնորհավորում եմ նաև ձեզ։ Ընտանիքն է այն կարևորագույն օղակը , որտեղ ձևավորվում է երեխայի ինքնուրույնությունը, ազատ և ճիշտ մտածելու կարողությունը։Յուրաքանչյուր ծնողի և ողջ հասարակության պարտքն է երեխայի կրթության ու դաստիարակության, բազմակողմանի զարգացման, կյանքի լիարժեք պայմանների ստեղծումն ու ապահովումը։Մենք կանենք ամեն ...
Մանրամասն |
|
01.06.24
ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Նաիրիի համայնքապետարանը հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում էր կազմակերպել։Եղվարդ քաղաքի զբոսայգում հյուրընկալվել էին երեխաներ Նաիրի համայնքի բոլոր բնակավայրերից։ Տոնական միջոցառումներ էին կազմակերպվել նաև համայնքի բոլոր բնակավայրերում։Զբոսայգին լի էր վառ գույներով, հեքիաթների հերոսներով, հետաքրքիր և տպավորիչ շոուներով, գունագեղ փուչիկներով։Համայնքի շնորհաշատ սաներն իրենց երգ ու պարով ուրախ տրամադրություն ստեղծեցին բոլոր փոքրիկների ու նրանց ծնողների համար։Փոքրիկների համար կազմակեպվել էր նաև պաղպաղակի և քաղցր բամբակի հյուրասիրություն։Տոնական տրամադրությունն ապահովեցին նաև խաղավարները, որոնք հրավիրված էին մեր փոքրիկների ...
Մանրամասն |
|
28.05.24
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ հայրենակիցներ,Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ։1918թ. մայիսի 28-ը մեր ժողովրդի կյանքի և պատմության փառահեղ էջերից մեկն է, որով հիմնադրվեց Առաջին Հանրապետությունը։ Այս օրը հայ ժողովուրդը ոչ միայն հաստատեց ապրելու իր իրավունքն, այլև ամրագրեց իր՝ իբրև ազգային հանրույթի, սեփական հայրենիքում ինքնորոշվելու և պետականություն ունենալու իրավունքը։Հանուն սեփական հողում ապրելու և արարելու իրավունքի մեր ժողովրդի կողմից մղված բազմադարյան պայքարում Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերն առանձնանում են հաղթական հրաշալի ձեռքբերումով՝ պետականության վերահաստատմամբ։ Դժվար է չգերագնահատել մայիսյան հաղթանակներ կերտած անմահ հերոսների սխրանքը, անուրանալի է և բախտորոշ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |