Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2021 թվականի սեպտեմբերի 24-ին Նարբեհ Զիրոմ Բիմանանդի լիազորված անձ Վաչիկ Զիրոմ Բիմանանդի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Նարբեհ Զիրոմ Բիմանանդի լիազորված անձ Վաչիկ Զիրոմ Բիմանանդի դիմումը և թույլատրել Նարբեհ Զիրոմ Բիմանանդին Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 30-րդ փողոց, N 24 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Նարբեհ Զիրոմ Բիմանանդին պատկանող 271-054 կադաստրային համարի բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասում (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2743281) իրականացնել պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Նարբեհ Զիրոմ Բիմանանդից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: