Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և հիմք ընդունելով Հողային օրենսգրքի 95 հոդվածը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Զորավան գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-031-0221-0028 կադաստրային ծածկագրի 2,7542 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը, որը 25 (քսանհինգ) տարի ժամկետով վարձակալության է տրված քաղաքացի Ջիվան Դրաստամատի Հովհաննիսյանին, շարունակել նրա ժառանգ Էլիանորա Վլադիկի Հովհաննիսյանի հետ՝ առանց պայմանագրի պայմանների փոփոխության:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի վարձակալ Ջիվան Դրաստամատի Հովհաննիսյանի ժառանգ Էլիանորա Վլադիկի Հովհաննիսյանի հետ կնքել համաձայնագիր վարձակալության պայմանագիրը շարունակելու վերաբերյալ: |