Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի, «Քաղաքացիական օենսգրքի» 210-րդ և 211-րդ հոդվածների, հիմք ընդունելով Յուրա Համլետի Սողոյանի դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1․ Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի խճուղի, 11 հասցեում գտնվող, վարձակալության իրավունքով Յուրա Համլետի Սողոյանին պատկանող 07-053-0222-0020 կադաստրային ծածկագրի 0,1 հա մակերեսով հողամասում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի հետ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից սահմանափակ օգտագործման իրավունքի՝ սերվիտուտի պայմանագիր կնքելու համար։
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |