Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի ապրիլի 9-ին Վահե Ալեքսանյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Վահե Ալեքսանյանին տրամադրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 4-րդ փողոց, 40/2 հասցեում գտնվող 07-029-0025-0213 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան կառուցման շահագործման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: