Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և քաղաք Եղվարդ, Չարենցի փողոց, 196/4 հասցեում գտնվող, վարձակալության իրավունքով Նելլի Ստեփանի Վասիլյանին պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 28092012-07-0379) 07-004-0140-0010 կադաստրային ծածկագրի 0.005 հա հողամասն ուղղակի վաճառքով օտարել նրան հողի կադաստրային արժեքով ՝147000 դրամ ( մեկ հարյուր քառասունյոթ հազար դրամ):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից |