Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 7-ի N 1661-Ա որոշման՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Նաիրի համայնք, գյուղ Բուժական, 2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 28062024-07-0157) 07-020-0101-0047 կադաստրային ծածկագրի 0.40552 հա հասարակական կառուցապատման հողամասն լեռնային հանգստավայրի կառուցման նպատակով, ուղղակի վաճառքով օտարել «Մայլեռ Մաունթայն ռեզորթ» ՓԲ ընկերությանը հողի կադաստրային արժեքով՝ 7655000 (յոթ միլիոն վեց հարյուր հիսունհինգ հազար ) դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |