Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Ռոման Դերենիկի Ավագյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Ռոման Դերենիկի Ավագյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Ե․ Չարենցի 2-րդ փողոց, 10/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0754-0014 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 14032024-07-0024) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Ռոման Դերենիկի Ավագյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: