Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի մարտի 24-ին Վլադիմիր Խաչիկի Հարությունյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Զովունի գյուղի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամաս, ինչպես նաև այն հանգամանքը, որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Վլադիմիր Խաչիկի Հարությունյանին պատկանող 07-029-0176-0141 կադաստրային ծածկագրի 0.05 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողերի կատեգորիա:
2.Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Վլադիմիր Խաչիկի Հարությունյանին պատկանող 07-029-0176-0141 կադաստրային ծածկագրի 0.05 հա խառը կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման։
3. Վլադիմիր Խաչիկի Հարությունյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 3413775 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: