Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Մամիկոն Աղասի Եղունյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Մամիկոն Աղասի Եղունյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 38-րդ փողոց, 16-1/7 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0036-0157 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 13102021-07-0143) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Մամիկոն Աղասի Եղունյանից շինարարական աշխատանքները սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: