Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-5-րդ ենթակետերի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Խաչատուր Մամբրեյի Սիմոնյանի կողմից ներկայացված դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․ Զովունի համայնքի ավագանու 2017 թվականի մայիսի 22-ի <<Համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին>> N 52 որոշման 1-ին կետը շարադրել նոր, հետևյալ խմբագրությամբ.
<<1.Զովունի գյուղի վարչական տարածքում գտնվող, համատեղ սեփականության իրավունքով Խաչատուր Մամբրեյի Սիմոնյանին պատկանող 07-029-0215-0019 կադաստրային ծածկագրի 0,4001 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-029-0215-0014 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 15022017-07-0027) 0,0893 հա գյուղատնտեսական այլ հողատեսքը ուղղակի վաճառքով օտարել Խաչատուր, Լյուդմիլա, Վերգուշ, Լիլիթ, Լուսինե Սիմոնյաններին, Քրիստինե Թադևոսյանին 6028 դրամով>>: |