Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Սարգիս Վանիկի Գևորգյանի կողմից ներկայացված դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1. Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Սարգիս Վանիկի Գևորգյանին պատկանող 07-004-0586-0046 կադաստրային ծածկագրի 0.2498 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` գյուղատնտեսական մթերքների վերամշակման տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: