Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, հիմք ընդունելով քաղաքացի Արգիշտի Սոսի Վարդանյանի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․ Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով Արգիշտի Սոսի Վարդանյանին և Անժելա Սոսի Հարությունյանին պատկանող 07-004-0047-0028 կադաստրային ծածկագրի բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-004-0047-0036 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցման վկայական N 26032024-07-0122) 0,00861 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով օտարել Արգիշտի Սոսի Վարդանյանին ՝ 248614 (երկու հարյուր քառասունութ հազար վեց հարյուր տասնչորս) դրամ արժեքով։ |