Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Զհար Ջամալի Սլոյանի կողմից ներկայացված դիմումը`Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1.Պռոշյան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Զհար Ջամալի Սլոյանին պատկանող 07-053-0289-0005 կադաստրային ծածկագրի 0.6665 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքից 0.15 հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների`անասնապահական տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: