Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, հիմք ընդունելով քաղաքացի Էմմա Արամայիսի Մխիթարյանի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․ Նաիրի համայնքի Զովունի գյուղի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով Էմմա Արամայիսի Մխիթարյանին պատկանող 07-029-0020-0214, 07-029-0020-0169, 07-029-0020-0206 և 07-029-0020-0212 կադաստրային ծածկագրերի բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-029-0020-0227 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցման վկայական N 27052024-07-0161) 0,00413 հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով օտարել Էմմա Արամայիսի Մխիթարյանին՝ 434220(չորս հարյուր երեսունչորս հազար երկու հարյուր քսան) դրամ կադաստրային արժեքով։ |