Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Գառնիկ Պետրոսյանի լիազորված անձ Միսակ Մելքումյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Գառնիկ Պետրոսյանի լիազորված անձ Միսակ Մելքումյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, ՆԱՏԻ թաղամասի 4-րդ փողոց, 3/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գառնիկ Պետրոսյանին պատկանող 07-004-0595-0034 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 05022025-07-0185) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Գառնիկ Պետրոսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: