Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի հունիսի 20-ին Աննա Էդիկի Փանոսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Աննա Էդիկի Փանոսյանին տրամադրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 36-րդ փողոց, 9/2 հասցեում գտնվող 07-029-0083-0056 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան կառուցման շահագործման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: