Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վաչիկ Վարդանյանի 2022 թվականի օգոստոսի 22-ի թիվ 04 և 2022 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 06 գրությունները, <<Եղվարդ>> ֆուտզալ ակումբի մարզիչ Գառնիկ Հովհաննիսյանի 2022 թվականի օգոստոսի 31-ի N1 գրությունը, ինչպես նաև Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Սայաթ Հայրապետյանի 2022 թվականի սեպտեմբերի 5-ի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1. Նաիրի համայնքի 2022 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից Հայաստանի Սամբոյի Ֆեդերացիային հատկացնել 1000.0 հազար դրամ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հատկացնել 500.0 հազար դրամ, իսկ Վլադիմիր Ենգիբարյանի անվան օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Սայաթ Հայրապետյանին հատկացնել 400.0 հազար դրամ:
2. Նաիրի համայնքի 2022 թվականի բյուջեի 1.6-1 ծրագրի 4637 հոդվածի <9600.0>> թիվը փոխարինել <<10600.0>> թվով:
3. Նաիրի համայնքի 2022 թվականի բյուջեի 1.6-1 ծրագրի 4823 հոդվածի <<11000.0>> թիվը փոխարինել <<11500.0> թվով:
4. Նաիրի համայնքի 2022 թվականի բյուջեի 10.7-1 ծրագրի 4729 հոդվածի <<52500.0>> թիվը փոխարինել <<52900.0> թվով |