Համաձայն <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի 16-րդ հոդվածի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. <<Եղվարդի N 1 մանկապարտեզ>>, <<Եղվարդի N 2 մանկապարտեզ>>, <<Զովունիի մանկապարտեզ>>, <<Զորավանի մանկապարտեզ>>, <<Եղվարդի արվեստի դպրոց>>, <<Զովունիի երաժշտական դպրոց>>, <<Եղվարդի մշակույթի տուն>>, <<Զովունիի մշակույթի կենտրոն>>, <<Պռոշյանի <<Կարոտ Մկրտչյանի>> անվան մշակույթի տուն>>, <<Պռոշյանի <<Աստղիկ>> մանկապարտեզ>>, Քասախի <<Արուսյակ մանկապարտեզ>> և Քասախի <<Արվեստ մշակութային դպրոց-ստուդիա>> ՀՈԱԿ-ների կողմից կատարվող ծառայությունների դիմաց հավաքագրվող տեղական վճարների համար սահմանել 50% զեղչ հաշմանդամ, ծնողազուրկ, չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների, նույն ընտանիքից ՀՈԱԿ հաճախող երեք և ավելի երեխաների, զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների երեխաների համար: Զինվորական ծառայության ժամանակ զոհված, անհայտ կորած զինծառայողների երեխաների, ինչպես նաև Արցախյան մարտերի ընթացքում Նաիրի համայնք տեղափոխված ընտանիքների երեխաների համար սահմանել 100% զեղչ:
2. Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 21-ի <<Համայնքային ենթակայության կրթական հաստատությունների տեղական վճարների արտոնություններ սահմանելու մասին>> N 10 որոշումը: |