Հիմք ընդունելով Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, ինչպես նաև հողամասի վարձակալ Գևորգ Վազգենի Մանուկյանի դիմումը վարձակալության պայմանագիրը դադարացնելու վերաբերյալ՝ որոշում եմ.
1․Դադարեցնել Գևորգ Վազգենի Մանուկյանի հետ 2014 թվականի օգոստոսի 1-ին կնքված, Նաիրի համայնքի Արագյուղ բնակավայրում գտնվող 1,1549 հա համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողի վարձակալության իրավունքի պայմանագիրը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 14042014-07-0071):
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։