Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Կարեն Ռուստամի Սիմոնյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Կարեն Ռուստամի Սիմոնյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0083-0038 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 2144394) իրականացնել նկուղը բնակելի տան վերակառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Կարեն Ռուստամի Սիմոնյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: