Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Ռոբերտ Մկրտիչի Հանեսօղլյանի լիազորված անձ Ռոբերտ Աբրահամյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 1-ին թաղամաս, 2-րդ նրբանցք, 7 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ռոբերտ Մկրտիչի Հանեսօղլյանին պատկանող 07-053-0143-0024 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07032025-07-0062) բնակելի տան, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Ռոբերտ Մկրտիչի Հանեսօղլյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: