Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Ռուստամ Սասունի Պետրոսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Ռուստամ Սասունի Պետրոսյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Ազատամարտիկների թաղամասի 10-րդ փողոց, 18 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0262-0007 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20022020-07-0128) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Ռուստամ Սասունի Պետրոսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: