Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի, Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, հիմք ընդունելով Կարինե Կիրովի Սարդարյանի դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1․ Նաիրի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 15-ի <<Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին>> N 141-Ա որոշման 1-ին կետը շարադրել նոր, հետևյալ խմբագրությամբ․
<<1. Նաիրի համայնքի Պռոշյան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Կարինե Կիրովի Սարդարյանին պատկանող 07-053-0210-0026 կադաստրային ծածկագրի 8,96532 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,22693 հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել ջրային նպատակային նշանակության հողամասի, գործառնական նշանակությունը` ջրային նշանակության հողերի` ջրավազան կառուցելու նպատակով:>>։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: