Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Նարեկ Սարուխանյանի լիազորված անձ Արմեն Քերոբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Նարեկ Սարուխանյանի լիազորված անձ Արմեն Քերոբյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 33-րդ փողոց, 1-ին նրբանցք, 1/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Նարեկ Սարուխանյանին և Նաիրա Ղարիբյանին պատկանող 07-029-0069-0020 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20012025-07-0147) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Նարեկ Սարուխանյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: