Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 49-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-316 դրական եզրակացությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Զորավան գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-031-0209-0055 կադաստրային ծածկագրի 15,08719 հա հողամասից 13,1900 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված հողերի կատեգորիա:
2․ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Զորավան գյուղի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն: |