Այսօր: Կիրակի, 29 Հունիսի 2025թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 հունիսի 2025 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 18-րդ կետերի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և Եղվարդի համայնքի ավագանու 2021 թվականի հուլիսի 9-ի N 129 որոշմամբ հաստատված համաձայնությունը, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի փետրվարի 6-ին Ալբերտ Ժորայի Ավագյանի կողմից ներկայացված դիմումը, «Սկզբնակետ» ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացությունը՝ որոշում եմ.

1. Զովունի գյուղում գտնվող,  սեփականության իրավունքով Ալբերտ Ժորայի Ավագյանին  պատկանող 07-029-0267-0024 կադաստրային ծածկագրի 0,16531 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:

2․Զովունի գյուղում գտնվող,  սեփականության իրավունքով Ալբերտ Ժորայի Ավագյանին  պատկանող 07-029-0267-0024 կադաստրային ծածկագրի 0,16531 հա հողամասում (անշանժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 11052020-07-0124) առկա 2020 թվականին ինքնակամ կառուցված 18.63 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 16,33 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական։ 

3. Քաղաքացի Ալբերտ Ժորայի Ավագյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 11034112 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած:

4․Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 30-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 48580 դրամը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հասմիկ Զաքարյան   Հայկուհի Ասատրյան   Անահիտ Մովսեսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner