Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Գոռ Գրիգորյանի լիազորված անձ Արսեն Հակոբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Գոռ Գրիգորյանի լիազորված անձ Արսեն Հակոբյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Օղակաձև 3-րդ փողոց, 5/3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գոռ Գրիգորյանին և Հռիփսիմե Սարգսյանին պատկանող 07-065-0125-0121 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 06052024-07-0086) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Գոռ Գրիգորյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: