Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 202
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 5288-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2024 թվականի N 5288-Ա

ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՅԻ ԱՆՈՒՆԻՑ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածով, Քաղաքացիական օրենսգրքի 38-րդ և 39-րդ հոդվածներով  և հիմք ընդունելով Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Քասախ գյուղի բնակիչ Մարիամ Գրիգորի Նիկողոսյանի դիմումը՝ որոշում եմ․

 1․ Բավարարել Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Գ․ Չաուշի 1 փողոց, տուն 11 հասցեի բնակիչ Մարիամ Գրիգորի Նիկողոսյանի դիմումը և թույլատրել  Մարիամ Գրիգորի Նիկողոսյանին իր անչափահաս աղջիկների՝ Ազնիվ Էդուարդի Նալբանդյանի (ծնված 2008 թվականի սեպտեմբերի 28-ին) և Նելլի Էդուարդի Նալբանդյանի (ծնված 2012 թվականի դեկտեմբերի 17-ին) անունից հանդես գալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության բաժանմունքում և 2023 թվականի սեպտեմբերի 25-ին տրված ժառանգության իրավունքի վկայագրում նշված TOYOTA SIENNA 3.5 մակնիշի մարդատար մեքենայի (տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր՝ PB606765) ժառանգատուին պատկանող 1/2 (մեկ երկրորդ) մասի՝ ժառանգության իրավունքով Ազնիվ Էդուարդի Նալբանդյանին (ծնված 2008 թվականի սեպտեմբերի 28-ին) և Նելլի Էդուարդի Նալբանդյանին (ծնված 2012 թվականի դեկտեմբերի 17-ին) պատկանող 1/4 (մեկ չորրորդ) - ական մասերը օտարել, նրանց խնամքն իրականացնելու համար։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 16

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner