Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Մարիամ Վոլոդյայի Խալաթյանի լիազորված անձ Անուշ Հովհաննիսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Մարիամ Վոլոդյայի Խալաթյանի լիազորված անձ Անուշ Հովհաննիսյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Մ․ Սարյան 1-ին փողոց, 22/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Մարիամ Վոլոդյայի Խալաթյանին պատկանող 07-065-0015-0022 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27092024-07-0141) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Մարիամ Վոլոդյայի Խալաթյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: