Համաձայն Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 30-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Հովհաննես Աղվանի Ղուկասյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ. 1. Թույլատրել Նաիրի hամայնքի 07-004-0584-0232 կադաստրային ծածկագրում գտնվող՝ Հովհաննես Աղվանի Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող 0,0188 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը փոխանակել համայնքային սեփականություն հանդիսացող 07-004-0584-0231 կադաստրային ծածկագրով 0,0188 հա գյուղատնտեսական նշանակության համարժեք այլ հողատեսքի հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |